Բաժիններ՝

Մայքլ Ջեքսոնի և Բեյոնսեի հիթերի հեղինակը մահացել է ավտովթարից

Երաժիշտ եւ երգերի հեղինակ ԼաՇոն Դենիելսը զոհվել է ավտովթարից: Այդ մասին նրա կինը՝ Էյփրիլը, հայտնել է Instagram-ում։

Վթարը տեղի է ունեցել Հարավային Կարոլինայում: Տեղի ունեցածի մանրամասներն առայժմ չեն բացահայտվում: ԼաՇոն Դենիելսը 41 տարեկան էր: Նա հանդես է եկել որպես երգերի հեղինակ ու համահեղինակ, որոնք կատարել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են՝ Մայքլ Ջեքսոնը (You Rock My World), Ուիթնի Հյուսթոնը (It’s Not Right But It’s Okay), Բեյոնսեն եւ Լեդի Գագան (Telephone):

Դենիելսը նաեւ համագործակցել է Destiny՚s Child խմբի հետ, մասնավորապես, Դենիելսը խմբի Say My Name հիթի հեղինակն է, որի համար 2001 թվականին ստացել է «Գրեմմի» երաժշտական մրցանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30