Բաժիններ՝

Կանտեն մասնակցել է «Չելսիի» երկրպագուի դստեր հարսանիքին

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն մասնակցել է «Չելսիի» երկրպագու Ֆրանկ Խալիդի դստեր հարսանիքին: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը:

Աղբյուրը հաղորդում է, որ Կանտեն նախապես հրաժարվել է հրավերից՝ «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի առաջիկա խաղերի պատճառով:

Բայց վնասվածք ստանալուց հետո ֆուտբոլիստը որոշել է մասնակցել հարսանիքին: Շատ հյուրեր լուսանկարվել են ֆուտբոլիստի հետ, իսկ ոմանք նույնիսկ նրան խորհուրդ են  տվել փոխել ակումբը:

Անցյալ տարվա մայիսին Կանտեն այցելել էր Ֆրենկին հիվանդանոցում, երբ վերջինս ենթարկվել էր սրտի վիրահատության:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս