Բաժիններ՝

Ոստիկանները հայտնաբերել են խաբեությամբ 22 գոճի հափշտակած երիտասարդին

Օգոստոսի 22-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի երիտասարդ այցելել են Վանաձորում ապրող 64-ամյա մի տղամարդու և նրանից վերցրել 22 գոճի՝ գումարը երկու ժամ անց տալու պայմանով, սակայն հեռացել էր անհայտ ուղղությամբ՝ չվճարելով գումարը։ Նախնական հաշվարկով տուժողին պատճառվել էր մոտ 400․000 դրամի վնաս։

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին խարդախությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունն ու բնակության վայրը։ 27-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Նախնական տվյալներով՝ նա գոճիները տարել է Արմավիրի մարզ ու վաճառել։ Այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30