Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմա» տեղափոխվելու մասին

Հայաստանի ազգային հավաքականի և արդեն «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջին հարցազրույցն է տվել ակումբային գրանցումը փոխելուց հետո:

«Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Ռոմա» ակումբին: Խոսելով թիմի ղեկավարնների հետ՝ հասկացա, որ թիմի առջև մեծ նպատակներ են դրված: Թիմն ուզում է մրցաշրջանը ավարտել Չեմպիոնների լիգայի գոտում, կարողանալ պայքարել Եվրոպա լիգայի եզրափակչում խաղալու և Իտալիայի գավաթի համար:

Որքան տեղյակ եմ թիմը նոր գլխավոր մարզիչ ունի և շատ նոր ֆուտբոլիստներ: Սա, կարող եմ ասել, որ լավ կլինի նաև ինձ համար: Թիմը նոր է կառուցվում, և ես կարող եմ իմ ներդրումն ունենալ դրանում:

Խոսել եմ թիմի աշխատակիցների հետ, հիշեցրել եմ, որ տարիներ առաջ խաղացել եմ «Ռոմայի» դեմ:

Ինչ վերաբերվում է մարզչին, նա աշխատել է «Շախտյորում», հետևել եմ մի քանի հանդիպման: Շատ ժամանակ չեմ ունեցել բոլոր հանդիպումները նայելու համար, բայց որքանով որ տեղյակ եմ, նա դավանում է հարձակվողական ֆուտբոլ և փորձելու է գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել: Դեռ անձնական շփում չի եղել, եղել է միայն հեռախոսազրույց, բայց կարծում եմ, որ ակնկալիքները մեծ են և միասին մեկ նպատակ ունենք: Փորձելու եմ ամեն ինչ անել, որ օգնեմ ակումբին և հուսով եմ, որ մարզիչը կօգնի լավագույն որակներս դրսևորել»:

Մխիթարյանը խոսել է նաև սեպտեմբերի 5-ին կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպման մասին:

«Տեղյակ եմ, որ բոլոր տոմսերը սպառված են: Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, ովքեր կլինեն խաղադաշտում: Հույս ունենք լավ հանդես գալ, լավ արդյունքի հասնել՝ չնայած, որ մրցակիցը հեշտ չի և հեշտ խաղ չի լինելու:

Ինչ վերաբերվում է Բոսնիայի հետ խաղին, ապա հուսով եմ, որ կրկին լավ արդյունքի կհասնենք և կապացուցենք, որ դեռ հնարավորություն ունենք դուրս գալու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս