Բաժիններ՝

Արսեն Թորոսյանը հրաժարվել է մասնակցել միջոցառման, որտեղ եկեղեցականներ են եղել. Գևորգ Թամամյանի բացահայտումը

Մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարության ուռուցքաբանության նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը, ով այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսի ժամանակ մուտք գործեց՝ փաստեր ներկայացնելու և անձամբ նրա պատասխանները ստանալու, որի պատճառով նախարարը ճողոպրեց ասուլիսի սրահից, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում մի շարք բացահայտումներ է արել:

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որ թղթեր էր թափահարում և ասում, որ հիվանդության պատճառով չի ծառայել բանակում, բանակում ծառայել է որպես բժիշկ, որպես գրագիր, պիսր»,- հայտնել է Գ. Թամամյանը:

Նրա խոսքով, նախարարը Ստեփանակերտում գլխավոր շտաբում գրագիր է եղել. «Այդ ի՞նչ հիվանդություն է, որ Ստեփանակերտում չեք կարողանում գրագրություն անել, իսկ այստեղ կարողանում եք: Եթե վերականգնվել եք, գնացեք ձեր մի տարին ծառայեք»,- կոչ է արել Թամամյանը:

Գ. Թամամյանը լրագրողների հետ զրույցում բացահայտել է նաև, թե ինչու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի մասնակցել 2019թ. փետրվարին Հայաստանում տեղի ունեցած մանկական քաղցկեղի վերաբերյալ կոնգրեսին:

Թամամյանը նշել է, որ շատ կուզեր հարցը հնչեցներ նախարար Թորոսյանի դեմքին նայելով. «Սակայն չկարողացավ դիմանալ։ Այս տարվա փետրվար ամսին Հայաստանում տեղի ունեցավ խոշորագույն կոնգրես մանկական քաղցկեղի վերաբերյալ, որին մասնակցում էին 40 երկրներ։ Նման կոնգրես Հայաստանում դեռևս չէր եղել, բայց ոչ նախարարը, ոչ նախարարության որևէ աշխատակից ներկա չի եղել այդ միջոցառմանը։ Ես այս հարցը տալիս եմ, որովհետև եղել եմ կոնգրեսի կազմկոմիտեի ղեկավարը և տարիներ շարունակ տանջվել եմ, որ այդ կոնգրեսը գա Հայաստան։ Բացի նրանից, որ նա չեկավ, նաև նրա օգնականները մի քանի անգամ ճշտել են, եթե ներկա են լինելու Բժշկական համալսարանի ռեկտորը և տերտերներ, ես չեմ գա (ցիտում եմ բառացի)։ Լավ, հասկացանք, որ դուք ատում եք ռեկտորին ու Հայաստանում կայացած բոլոր բժիշկներին, բայց ատում եք նաև եկեղեցի՞ն։ Ցիտում եմ բառացի։ Դա իր իրավունքն է, հավատալ կամ չհավատալ, բայց նման պաշտոն զբաղեցնող անձը չի կարող բացահայտ նման վերաբերմունք ցույց տալ եկեղեցու նկատմամբ ու նման արտահայտություններ անել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս