Ճարճակիս վարչական շրջանի նախկին համայնքապետը համայնքին պատճառել է խոշոր չափերի նյութական վնաս. ոստիկանություն
ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ստացված տեղեկությունների հիման վրա համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Ճարճակիս վարչական շրջանի նախկին ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել։
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարը, առանց ավագանու համապատասխան որոշման, համայնքապետարանի աշխատակցուհի չհանդիսացող մի կնոջ անվամբ համայնքի բյուջեից գումարներ է փոխանցել՝ որպես համակարգչային ծառայությունների մատուցման վճար՝ համայնքին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։
Միջոցառումները շարունակվում են։