«Տարակուսելի է. ընդամենը ամիսներ առաջ ԱՆ-ն բարձր գնահատական էր տվել կենտրոնի ղեկավարության գործունեությանը». Արսեն Թորոսյանի որոշումը կքննարկվի ԱԺ-ում
ԱԺ պատգամավոր, մասնագիտությամբ մանկաբույժ, բժիշկ-էնդոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակին:
«Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակից:
Տարակուսելի է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման փաստը և անհասկանալի է դրա դրդապատճառները, քանի որ ընդամենը ամիսներ առաջ Առողջապահության նախարարությունը բարձր գնահատական էր տվել կենտրոնի ղեկավարության գործունեությանը՝ ասելով, որ ՈւԱԿ գրանցել է լուրջ հաջողություններ՝ շնորհիվ հմուտ կառավարման և մասնագիտական հմուտ որակների:
Մտահոգիչ է ՈւԱԿ-ից մասնագետների արտահոսքը դեպի մասնավոր հատված:
Մտահոգիչ են Նախարարության ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանի որոշումը հեռանալու որպես խորհրդատու և նրա բարձրացրած հարցերը որոլտի վերաբերյալ:
Այս հարցերը պետք է առնվազն քննարկվեն և տրվեն գնահատականներ:
Առաջիկայում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կկազմակերպի քննարկում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ»:
Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակց:Տարակուսելի է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության…
Gepostet von Նարեկ Զեյնալյան / Narek Zeynalyan am Dienstag, 3. September 2019