Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ՝ ՀՔԾ-ում քննվող քրեական գործն ուղարկվել է ԱԱԾ. «Փաստինֆո»

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից:

Վերջինս հայտնեց, որ գործն ուղարկվել է ԱԱԾ՝ նախաքննությունն այնտեղ շարունակելու:

Օգոստոսի 27-ին «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ քննչական գործողություններ են իրականացվում Գագիկ Խաչատրյանի առանձնատանը: Ավելի ուշ՝ ԱԱԾ-ի բակում հրավիրված ճեպազրույցի ընթացքում, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, խուզարկություն է իրականացվում ինչպես Խաչատրյանին, այնպես էլ նրա մերձավոր անձանց, այդ թվում՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանին պատկանող տարածքներում։ Օրվա վերջում ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Գագիկ Խաչատրյանը և նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել եւ միջնորդություն էր ներկայացվել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միջնորդությունները բավարարվել էին, եւ Գագիկ Խաչատրյանն ու Կարեն Խաչատրյանը կալանավորվել էին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս