Բաժիններ՝

Ութ երեխա է զոհվել Չինաստանի դպրոցներից մեկի վրա կատարված հարձակումից հետո

Սեպտեմբերի 3-ին Չինաստանի հիվանդանոցներից մեկում ութ երեխա թ մահացել Գիտելիքի օրը դանակով զինված տղամարդու հարձակումից հետո: Այդ մասին հայտնել է South China Morning Post-ը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին Չինաստանի Հուբեյի նահանգի Բայանպին քաղաքում տեղական ժամանակով մոտավորապես 08:00-ին (Երեւանի ժամանակով 04:00-ին): Տղամարդը հարձակվել է կրտսեր դասարանների դպրոցականների վրա եւ նրանց վիրավորումներ հասցրել դանակով: Ոստիկանությունը հանցագործին բռնել է նույն օրը, պարզվել է, որ նա 40-ամյա տեղացի բնակիչ է՝ Յու անունով:

Այժմ նա գտնվում է կալանքի ներքո: Հրատարակությունը հղում Է անում տեղական ԶԼՄ-ներին, որոնց տեղեկատվության համաձայն, այդ մարդն ավելի վաղ դատվել Է մահափորձ կատարելու համար:

Ոստիկանությունն այդ տեղեկատվությունը առայժմ չի հաստատում: Այժմ ողջ մնացած երկու երեխաները գտնվում են Էնշիի կենտրոնական հիվանդանոցում, նրանց անհրաժեշտ օգնություն է ցույց տրվում: Տեղական իշխանությունները հրատարակությանը պատմել են, որ աջակցություն են ցուցաբերում տուժածների ազգականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս