Բաժիններ՝

«Դորիան» փոթորիկը թուլացել է մինչև երրորդ կատեգորիա

Ատլանտյան օվկիանոսում «Դորիան» փոթորիկը, որը հինգ մարդու կյանք է խլել Բահամյան կղզիներում, թուլացել է մինչեւ երրորդ կատեգորիա, քամու արագությունը կազմում է ժամում 195 կիլոմետր: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:

«Քամու առավելագույն արագությունը հասնում է ժամում 195 կիլոմետրի՝ պոռթկումներով: «Դորիանը» երրորդ կատեգորիայի փոթորիկ է ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի: Թեեւ, ըստ կանխատեսումների՝ «Դորիանն» աստիճանաբար կթուլանա, ինչպես սպասվում է, հետագա մի քանի օրում այն հզոր փոթորիկ կմնա»,-ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 30-ին «Դորիանը» հասել է հինգերորդ՝ բարձրագույն կատեգորիայի: ԱՄՆ-ի չորս նահանգ՝ Ֆլորիդան, Ջորջիան, Հարավային եւ Հյուսիսային Կարոլինաներն արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել «Դորիանի» մոտենալու պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս