«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում». Զարիֆ
Մոսկվան քաղաքական բարդ իրավիճակներում հանդես էեկել Թեհրանի կողմում: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Ռուսաստանն Իրանի ընկերն է եղել բարդ իրավիճակներում»,-սեպտեմբերի 2-ին Զարիֆի խոսքը մեջբերել է Mehr գործակալությունը: Նա հավելել է, որ «նման գործընկերոջ հետ Իրանի կշարունակի իր համագործակցությունը»: «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում»,-ընգծել է ԱԳ նախարարը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 2-ին բանակցություններ կվարի Զարիֆի հետ, որը Ռուսաստանի մայրաքաղաքում է գտնվում աշխատանքային այցով:
Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման ընթացքում քննարկվելու են առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը, միջուկային գործարքի ապագան, ինչպես նաեւ Պարսից ծոցի գորտում սրված իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: