Բաժիններ՝

Նազարբաևի դուստրը վերընտրվեց Ղազախստանի Սենատի նախագահ

Դարիգա Նազարբաեւան ընտրվել է Ղազախստանի Սենատի նախագահ: Ավելի վաղ երկրի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը նրա թեկնածությունն առաջադրել էր այդ պաշտոնի համար։

«Խնդրում եմ Դարիգա Նուրսուլթանի Նազարբաեւային ընտրել Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ»,-Տոկաեւի դիմումը հրապարակել է Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավար Ղրիմբեկ Կուշերբաեւը: Օգոստոսի 12-ին Տոկաեւը Դարիգա Նազարբաեւայի պատգամավորական լիազորությունները երկարացրել էր դրանց ժամկետի լրանալու կապակցությամբ:

56-ամյա Նազարբաեւան մարտի 20-ին միաձայն Սենատի նախագահ էր ընտրվել պալատի պատգամավորների գաղտնի քվեարկության արդյունքում:

Ավելի վաղ նա Սենատում զբաղեցնում էր միջազգային գործերի, պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնը: Նազարբաեւան Սենատի պատգամավոր էր նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 13-ին: Նա Ղազախստանի առաջին նախագահի՝ ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւի ավագ դուստրն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս