Բաժիններ՝

Հոնկոնգում հարյուրավոր ուսանողներ ու դպրոցականներ բոյկոտել են պարապմունքները

Հոնկոնգում դպրոցների, քոլեջների ու բուհերի հարյուրավոր սովորողներ սեպտեմբերի 2-ին բոյկոտել են պարապմունքները եւ ընդդիմադիր ուժերի կոչով միացել բողոքի ակցիաներին: Այդ մասին հայտնել է տեղական հեռուստատեսությունը:

Ավագ դպրոցականներից ոմանք ուսումնական տարվա առաջին օրն անտեսել են պարապմունքները եւ շարժվել դեպի քաղաքի կենտրոն՝ մասնակցելու հակակառավարական ցույցին: Մեծ թվով ուսանողներ են հավաքվել Հոնկոնգի Չինական համալսարանի շենքի մոտ: Նրանցից մի քանիսը, ովքեր հրաժարվել են դասադուլից, պարապմունքի են եկել մառլայե սեւ թեւակապերով՝ դրանով իսկ համերաշխություն հայտնելով բողոքողների հետ:

Ցուցարարներն առաջադրում են հինգ պահանջ, այդ թվում՝ արտահանձնման օրենքի լիակատար եւ վերջնական հետկանչում, ոստիկանության գործողությունների հետաքննության համար անկախ հանձնախմբի ստեղծում, բողոքի ակցիաների բոլոր ձերբակալված մասնակիցների ազատում:

Նրանք պահանջում են՝ այլեւս իրենց գործողությունները չդասակարգել որպես զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ հանդես են գալիս Հոնկոնգում ուղղակի դեմոկրատական ընտրությունների սահմանման օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս