«Ժամանակին սխալ քարոզ եմ տարել՝ հայտարարելով անկախ Արցախի մասին». Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհավորանքի փոխարեն.

Սխալից հետ կանգնելը միգուցե ավելի ցավոտ է, բայց կարևորը ճիշտ պահն ընտրելն ու դժվարին որոշում կայացնելով՝ այն ուղղելն է։

Ժամանակին սխալ քարոզ եմ տարել՝ հայտարարելով անկախ Արցախի մասին. չկա Արցախի հանրապետություն. կա Հայաստանի մարզ Արցախ։ Այս մոլորության արդյունք է, որ նախկինում հերոսական ուղղի անցած, այսօր իշխանության հոտն առած որոշ աթոռասերներ պահանջում են Արցախի ներքին գործերին չխառնվել։

Ուստի բոլորիս կշնորհավորեմ այն ժամանակ, երբ համարձակորեն կկրկնենք հերոս Ազգալդյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հավատամքը ու Արցախը պաշտոնապես (առանց մի թիզ հող զիջելու) կդառնա Հայաստանի մաս։

Փառք Արցախն ազատագրողներին, փառք մեր հերոսական ժողովրդին։

Սիրում եմ բոլորիդ»:

Շնորհավորանքի փոխարենՍխալից հետ կանգնելը միգուցե ավելի ցավոտ է, բայց կարևորը ճիշտ պահն ընտրելն ու դժվարին որոշում…

Gepostet von Davit Sanasaryan am Sonntag, 1. September 2019

Տեսանյութեր

Լրահոս