Կոմիտասի պողոտայում Kia-ն դուրս է եկել հանդիպակած գոտի ու բախվել շենքի պատին. 3 վիրավորներից մեկը` անչափահաս աղջիկը, ավտոմեքենայից դուրս է շպրտվել. Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 26-ամյա Անժելա Տիգրանյանը իր վարած Kia մակնիշի 77 MT 077 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և առաջ ընթանալով` բախվել թիվ 19 բնակելի շենքի պատին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր նույնիսկ հրաշքով են փրկվել, քանի որ հնարավոր է, վրաերթի ենթարկվեին, առաջինն օգնությունն են ցուցաբերել: Վիրավորները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկին քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս շպրտված, որն անչափահաս աղջիկ է եղել:
Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան վնասել է նաև պատին տեղադրված օդորակիչը, ավիատոմսերի և տուրիզմի ցուցանակը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: