Բաժիններ՝

«Արսենալ» – «Տոտենհեմ». լոնդոնյան դերբիին ընդառաջ

Սեպտեմբերի 1-ին Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի վերջին խաղում երկրպագուները կկարողանան դիտել լոնդոնյան ամենահետաքրքիր դերբին՝ «Արսենալ» – «Տոտենհեմ»:

«Արսենալ»

Լոնդոնյան դերբիի բազմաթիվ տեսակներ կան, բայց «Արսենալի» և «Տոտենհեմի» միջև դիմակայությունն ավանդաբար համարվում է առավել հիմնարար:

«Զինագործները» մրցաշրջանը բավականին լավ սկսեցին: Մեկնարկային տուրում լոնդոնյան ակումբը հաջողությամբ հանդիպում անցկացրեց «Նյուքասլի» հետ, որտեղ նրանց հաջողվեց 1:0 հաշվով հաղթանակ տոնել: Այնուհետև հետևեց նաև հաղթանակ՝ նվազագույն հաշվով: Թիմը նվաճեց 3 միավոր՝ առավելության հասնելով «Բերնլիի» նկատմամբ (2:1):

Երկու տուրերի արդյունքների համաձայն՝ «զինագործները» «Լիվերպուլի» հետ միասին հավաքեցին առավելագույն միավորներ և մրցաշրջանի երրորդ խաղում պարզեցին, թե ովքեր են միանձնյա գլխավորելու առաջնությունը: «Լիվերպուլը» «Արսենալին» հնարավորություն չտվեց՝ 1:3 հաշվով հաղթելով Էմերիի թիմին:

Պաշտպանական խաղում, սակայն, խնդիրներ կան: Տրանսֆերային պատուհանի ամենավերջում թիմը լքեց Նաչո Մոնրեալը:

Կան նաև վնասվածք ունեցող երեք պաշտպաններ՝ Կյերան Տիերնի, Կոնստանտինոս Մավրոպանոս, Հեկտոր Բելերին, ինչպես նաև հարձակվող Սմիթ Ռովը: Հարցականի տակ է Մեսութ Օզիլի մասնակցությունը:

«Տոտենհեմ»

Թիմը ոչ մի կերպ չի կարողանում գտնել կայունություն՝ յուրաքանչյուր խաղում ավելացնելով ադրենալինը: Մեկնարկային խաղում թիմը հարազատ հանդիսատեսին անհանգստացրեց «Ասթոն Վիլայի» հետ խաղում, որտեղ կարողացավ հաջողության հասնել միայն վերջում՝ 3:1: Այնուհետև թիմը հիանալի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Դրան հաջորդեց տնային անհաջողությունը «Նյուքասլի» հետ խաղում՝ 0:1:

Նման արդյունքները դեռ թիմին թողնում են յոթերորդ տեղում:
Վնասվածքների պատճառով այս խաղում չեն խաղա Քայլե Ուոքեր-Փիթերսը, Տանգի Նդոմբելեն, Խուան Վոիթը և Ռայան Սեսենիոն:

Վիճակագրություն

  • Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ վեց հանդիպումներում «Տոտենհեմը» հաղթել է երեք անգամ
  • «Արսենալը» տանը անցկացրած վերջին 13 հանդիպումներից 11-ում հաղթել է
  • «Տոտենհեմի» և «Արսենալի» միջև նախորդ տասը խաղերից ոչ մեկը չի ավարտվել հաղթանակով արտագնա թիմի համար

Չնայած այն հանգամանքին, որ «զինագործները» դիմակայության փոքր ֆավորիտ են, այս խաղում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Նման խաղերում, սովորաբար, քիչ գոլեր են լինում: Անհրաժեշտության դեպքում «Տոտենհեմը» կարող է լավ հանդես գալ պաշտպանությունում: «Արսենալը» հարուստ պաշտպանական գիծը կոտրելու խնդիրներ ունի, և հակագրոհի դիմելու հնարավորությունը տանտերերին կստիպի խաղալ՝ ուշադրություն դարձնելով պաշտպանությանը:

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 19:30-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս