Բաժիններ՝

«Իմ տղաները պատմություն են կերտում». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Բերնլիի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0):

«Մենք հիանալի էինք: Երկար փոխանցումներից հետո շատ պահեր կային, որոնց հավանականությունը 50-ից 50 էր, բայց մենք լավ արձագանքեցինք դրանց: Շատ դրվագներում մենք հիանալի ֆուտբոլ էինք խաղում:

Մենք մի փոքր հաջողակ էինք առաջին գոլի ժամանակ, բայց մենք ինքներս ստեղծեցինք այդ իրավիճակը:

Մենք հնարավորինս վերահսկեցինք խաղը: Մենք ագրեսիվ էինք, բայց ոչ կոպիտ: Մենք սրբեցինք մեր գուլպաները («սրբել գուլպաներ» արտահայտությունը նշանակում է «շատ ծանր աշխատել»):

Մրցակիցը նույնպես լավ խաղաց, մենք հակագրոհների հնարավորություն ունեցանք: Նման պահերին դուք պետք է պատրաստվեք: Նմանատիպ խաղերը իսկական փորձություն են կենտրոնացման համար:

Տղաները խաղում էին անիծված կարգապահությամբ: Պաշտպանության գիծը անհավատալի էր:

Երբ ես առաջին անգամ միացա թիմին, ես բոլորին ասացի, որ պետք է ստեղծել մեր սեփական պատմությունը: Եվ տղաները դա անում են շաբաթից շաբաթ: Իմ տղաները պատմություն են կերտում:

Մենք ունեինք բարդ մրցակիցներ, ուստի ես չէի սպասում նման արդյունքի առաջին չորս խաղերից հետո»,- ասել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս