«Մենք կցանկանայինք 9 միավոր վաստակել, բայց անհանգստացած չենք». Պիկե
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է մրցաշրջանի անհաջող մեկնարկը Լա Լիգայի 3-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղից հետո (2:2):
«Մենք անհանգստացած չենք: Սա այն սկիզբը չէ, որը մենք ուզում էինք, բայց առաջնությունը երկար է:
Կարևոր է, որ առաջնությունում հաղթելու հնարավորությունը պահպանվի մարտին կամ ապրիլին:
Մենք կցանկանայինք 9 հնարավորից 9 միավոր վաստակել, բայց ամեն ինչ ավելի բարդ է, քան մենք կցանկանայինք: Կարևոր է պահպանել միասնությունը»,- ասել Պիկեն:
Սիրարփի Աղաբաբյան