Բաժիններ՝

Սուրեն Պապիկյանը «Քվանտ» վարժարանում մասնակցել է ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Սուրեն Պապիկյանը գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ այցելել է Քվանտ վարժարան, որտեղ 2011-2018թթ․ դասավանդել է Հայոց և Համաշխարհային պատմություն առարկաները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Ողջույնի խոսքում նախարարը շնորհավորել է վարժարանի ուսուցչական անձնակազմին և սաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ  և նշել, որ պատիվ է ունեցել դասավանդել  Հայաստանի նորօրյա պատմության մեջ իր կարևոր դերակատարումն ունեցող կրթօջախում։

«Սիրելի փոքրիկներ քվանտական լինելը մեծագույն պատիվ է և մեծ  պարտավորություն յուրաքանչյուրիս համար։ Ես խնդրում եմ՝ մեծ պատվով և սիրով ստանձնեք այս կարևոր առաքելությունը, քանզի դուք այսօրվանից, մուտք գործելով «Քվանտ» վարժարան , մուտք եք գործում ձեր կյանքի մի կարևոր փուլ, մուտք եք գործում Հայաստանի կրթական դարբնոցներից կարևորներից մեկը։ Խնդրում եմ վերցնել, կլանել  այն գիտելիքները, որ ձեզ կտան մեր սիրելի ուսուցիչները, քանզի դուք մեր երկրի ներկան եք, մեր երկրի ապագան, դուք  եք մեր երկրի վաղվա տերերը»,-  ասել  է Սուրեն Պապիկյանը  և  շնորհակալություն հայտնել  վարժարանի տնօրենությանը միջոցառմանը մասնակցելու հրավերի համար։

Միջոցառման ավարտից հետո նախարարը շրջել է առաջին դասարանցիների լսարաններով, փոքրիկների հետ խոսել օրվա տպավորությունների և մասնագիտական երազանքների մասին։ Աշակերտներին հաջող ուսումնական տարի մաղթելուց հետո նախարարը հանդիպել և զրուցել է նաև նախկին գործընկերների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս