Հնդկաստանը 1.9 մլն մարդու կզրկի քաղաքացիությունից
Հնդկաստանը հրապարակել է այն վերջնական ցուցակը, որը մոտ 1.9 մլն մարդու կզրկի հյուսիս-արևելյան Ասամ նահանգի քաղաքացիությունից: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Այդ ցուցակում հայտնված մարդիկ կունենան 120 օր՝ բողոքարկելու այն: Հնդկաստանը հայտնել է, որ գործընթացն անհրաժեշտ է՝ Բանգլադեշից ապօրինի միգրանտներին հայտնաբերելու համար:
Այս գործընթացը քննադատության է արժանացել, որակվել որպես Ասամի էթնիկ փոքրամասնությունների դեմ գործողություն: