Բաժիններ՝

Թողարկվել է Լանա Դել Ռեյի նոր ալբոմը

Լանա Դել Ռեյը թողարկել է «Norman F***ing Rockwell» նոր ստուդիական ալբոմը, որի ստեղծման գործում նրան օգնել են պրոդյուսերներ Ջեկ Անտոնոֆը եւ Ռիք Նոուելսը:

Երգչուհու՝ թվով վեցերորդ ռելիզում տեղ է գտել 14 թրեք։ Այն մասին, որ երչուհին նոր ալբոմ է ձայնագրում, հայտնի է դարձել դեռ 2018 թվականին, երբ նա ներկայացրեց «Mariners apartment complex» եւ «Venice bitch» սինգլները:

«Երազանքի թիմ: Ես ամենահաջողակն եմ: Բոլոր դեպքերում այս հանգստյան օրերին մենք կունենանք պաղպաղակով լի մի երկու ֆուրգոն, որոնք կընթանան ծովափի այս ու այն ուղղությամբ: Դու կարող ես պաղպաղակ եւ վինիլ գնել, եթե տեսնես այդ փոքրիկ լայմը»,- գրել է երգչուհին իր Instagram-ում՝ ալբոմի շապիկի լուսանկարներից մեկի ներքո:

«Norman F***ing Rockwell»-ի թողարկումից մեկ օր առաջ Լանա Դել Ռեյի ներկայացրել էր «Doin’ Time» երգի հոլովակը, որը նույնպես տեղ է գտել ռելիզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս