Բաժիններ՝

Թողարկվել է «Տերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի թրեյլերը

Paramount Pictures-ը ցուցադրել է «Տերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի նոր թրեյլերը: Տեսահոլովակը հրապարակված է ստուդիայի YouTube-ալիքում։ Թրեյլերում պատմվում է Գրեյս նոր հերոսուհու մասին, որին մարմնավորել է Մաքենզի Դեւիսը:

Նա կիսով կիբորգ է եւ իրեն «կատարելագործված մարդ» է համարում:

Սառա Քոնորի հետ նա փորձում է պաշտպանել Դանիելա անունով աղջկան, որին հետապնդում է հեղուկ մետաղից Տերմինատորի նոր մոդելը: Կինոնկարի ռեժիսորն է Թիմ Միլլերը («Դեդփուլ»), որպես պրոդյուսերներից եւ սցենարի հեղինակներից մեկը հանդես է եկել Ջեյմս Քեմերոնը, որը նկարահանել է Տերմինատորի մասին առաջին երկու ֆիլմերը:

Ավելի վաղ Քեմերոնը հայտնել է, որ «Տերմինատոր. մութ ճակատագերը» «Տերմինատոր 2. աշխարհի վերջը» կինոնկարի ուղղակի շարունակությունն է: Նոր ֆիլմը սյուժեով կապված չի լինի այն կինոպատումի մասերի հետ, որոնք էկրան են բարձրացել «Աշխարհի վերջից» եւ «Տերմինատոր. ճակատամարտ հանուն ապագայի» սերիալից հետո:

Առնոլդ Շվարցենեգերը վերադարձել է Տերմինատորի դերին, իսկ Սառա եւ Ջոն Քոնորներին կրկին մարմնավորել են Լինդա Հեմիլտոնը եւ Էդվարդ Ֆեռլոնգը:

Ֆիլմի ցուցադրումը պլանավորված է հոկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս