ԱՄՆ-ում անմեղ կինը 3 մլն դոլար է ստացել 35 տարվա բանտարկությունից հետ
ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի բնակչուհին դատարանի վճռով երեք միլիոն դոլարի չափով փոխհատուցում է ստացել այն բանի համար, որ 35 տարի բանտ է նստել հանցագործության համար, որը նա չի կատարել: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
1980 թվականին 29-ամյա Քեթի Վուդսին դատապարտել են 35 տարվա ազատազրկման 19-ամյա ուսանողուհի Միշել Միթչելի սպանության համար: Բուն հանցագործությունը կատարվել էր 1976 թվականին: Շուտով Նեւադայի նահանգի Գերագույն դատարանը բեկանել է դատավճիռը, սակայն 1984 թվականին կինը կրկին դատապարտվել է:
Գործը քննած վերադաս ատյանները դատավճիռը թողել են ուժի մեջ: Վուդսի անմեղությունը պարզել են ԴՆԹ-ի անալիզի արդի տեխնոլոգիայի միջոցով իրեղեն ապացույցների ուսումնասիրումից հետո, տեխնոլոգիա, որը 1976 թվականին՝ քննչական գործողությունների անցկացման պահին դեռեւս գոյություն չուներ:
Իսկական մարդասպանը եղել է սերիական մոլագար Ռոդնի Հոլբաուերը, որը բռնաբարել եւ սպանել է եւս հինգ կանանց: 2018 թվականին նրան դատապարտել են ցմահ բանտարկության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: