Բաժիններ՝

Շոտլանդիայում Պահպանողական կուսակցության առաջնորդը հրաժարական է տվել

Շոտլանդիայում բրիտանական Պահպանողական կուսակցության առաջնորդ Ռութ Դեւիդսոնը օգոստոսի 29-ին հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը, ինչն անխուսափելիտորեն կհանգեցնի թագավորության հյուսիսում թորիների դիրքերի թուլացման: Դեւիդսոնը, որը 2018 թվականի հոկտեմբերին մայր է դարձել, իր որոշումը հիմնավորել է ընտանեկան հանգամանքներով:

Միեւնույն ժամանակ, քաղաքական վերլուծաբանների մեծամասնության կարծիքով, նման քայլի հիմնական պատճառը դարձել է նրա անհամաձայնությունը Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու թեմայի շուրջ վարչապետ Բորիս Ջոնսոնի դիրքորոշմանը: Այն դեպքում, երբ Դեւիդսոնը հանդես է գալիս եվրոպական հանրակցությանն անդամակցության պահպանման օգտին, կառավարության ղեկավարը խոստանում է, որ երկիրը հոկտեմբերի 31-ին կլքի ԵՄ-ն՝ գործարքով կամ առանց դրա:

«Վերջին տարիների ընթացքում, ձգտելով լավ ղեկավար դառնալ, ես, գուցե հայտնվեցի վատ դստեր, քրոջ, գործընկերոջ ու ընկերոջ վիճակում… Ես հայտարարում եմ իմ պաշտոնաթողության մասին»,-ասված է պաշտոնական նամակում, որը Դեւիդսոնը տարածել է Twitter-ում:

Նա խոստացել է շարունակել «պաշտպանել կուսակցությանը, վարչապետին եւ Շոտլանդիայի տեղը Միացյալ Թագավորությունում»,-բայց խոստովանել է, որ Brexit-ի թեմայի շուրջ տարաձայնությունները նույնպես դեր են խաղացել ընդունված որոշման մեջ, նշելով, որ ինքը «երբեք չէր թաքցնում վարչապետի դիրքորոշմանը հակառակ կարծիքները Brexit-ի շուրջ»: Sky News հեռուստաալիքի գնահատմամբ, նրա հեռացումը կարող է թանկ նստել Պահպանողական կուսակցության վրա, քանի որ առանց այս ուժեղ քաղաքական գործչի աջակցության կուսակցությունը կարող է պատգամավորական մի քանի մանդատից զրկվել ապագա համընդհանուր ընտրություններում:

Հաշվի առնելով, որ այսօր Վեսթմինսթերում թորիների առավելությունը կազմում է ընդամենը մեկ պատգամավորական մանդատ, դա կարող է նշանակել, որ Պահպանողական կուսակցությունը վտանգում է կորցնել իշխանությունը, որը պահում է 2010 թվականից, իսկ կառավարության կազմումը կարող է հանձնարարվել Լեյբորիստական կուսակցությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս