Տուխելը համոզում է Դեմբելեին տեղափոխվել ՊՍԺ
«Բարսելոնան» պատրաստ է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի գործարքում ընդգրկել հարձակողական ոճի կիսապաշտպան Ուսման Դեմբելեին: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը:
Այսօր հայտնի դարձավ, որ փարիզյան ակումբը բանակցություններ է վարում ֆրանսիացու և Իվան Ռակիտիչի հետ, որի տեղափոխությունը նույնպես կարող է լինել գործարքի մաս:
22-ամյա կիսապաշտպանն ինքը չի ցանկանում լքել կատալոնական ակումբը, բայց ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը փորձում է համոզել նրան:
Ամռան սկզբին 45-ամյա գերմանացին արդեն փորձել է համոզել Դեմբելեին, ում հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում», բայց այդ ժամանակ դա ոչ մի արդյունք չտվեց:
Նեյմարի ապագան կախված է Դեմբելեի և Ռակիտիչի որոշումներից: «Բարսան» բրազիլացու համար առաջարկում է իր երկու խաղացողներին և 125 միլիոն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը