Բաժիններ՝

Ամազոնիայում հրդեհների հետևանքով օգոստոսին մթնոլորտ է լցվել 255 մլն տոննա CO2

Ամազոնիայում կրակի ընդգրկուն օջախները «լրացուցիչ սթրես են դարձել Երկրագնդի կլիմայի եւ բնական միջավայրի համար Արկտիկայում հունիսյան եւ հուլիսյան հրդեհներից հետո»: Օգոստոսի առաջին 25 օրվա ընթացքում մթնոլորտ է լցվել 255 տոննա ածխածնի երկօքսիդ, օգոստոսի 28-ին Ժնեւում հայտնել է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ)։

Կազմակերպությունը վկայակոչում է Եվրամիության «Կոպեռնիկոս» մթնոլորտի դիտարկման ծառայության տվյալները: ՕՀԿ-ն նշում է, որ Ամազոնիայում գրանցվել է գրեթե 4 հազար հրդեհ, որոնք «օգոստոսի 1-ից մինչեւ 25-ը հանգեցրել են 255 մեգատոննա ածխածնի երկօքսիդի, ինչպես նաեւ ածխածնի օքսիդի արտանետման»:

«Ամազոնիայում հրդեհները հաջորդեցին Սիբիրում եւ Արկտիկայի, Գրենլանդիայի եւ Ալյասկայի շրջաններում հունիսյան եւ հուլիսյան աննախադեպ հրդեհներին»,- հիշեցնում է ՕՀԿ-ն: Ներկայում, բացի Ամազոնիայից, կրակի լայնամասշտաբ օջախներ են արձանագրվել Աֆրիկայի հարավային արեւադարձային գոտու երկրներում, մասնավորապես, Անգոլայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս