«Մեկ տարին լիարժեք բավարար է նման փաստաթղթեր ունենալու համար». Կրթության փորձագետ
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը դեմ է կրթության և մշակույթի միավորմանը մեկ նախարարության շրջանակում: Ըստ փորձագետի՝ երկու առանց այդ էլ ծանրաբեռնված համակարգեր միմյանց համադրելը դժվար է լինելու:
«Դժվար է լինելու նաև այդ երկու ոլորտները մեկ մարդու կողմից արդյունավետ կառավարելը»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց փորձագետը՝ արձագանքելով 168.am-ի հարցին, թե ՝«Արդյո՞ք Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հասցնում է զբաղվել այն բոլոր խնդիրներով, որոնք ենթադրում է նախարարության անվանումը»:
Նա նշեց, որ նման կառուցվածքային փոփոխությամբ նախարարության աշխատանքը դանդաղում է.
«Արդեն այդ դանդաղության նշանները տեսնում ենք. այն, որ կրթության զարգացման ծրագիր չկա, Բարձրագույն կրթության օրենքի նախագիծ դեռ չկա՝ արդեն դանդաղության նշաններ են:
Մեկ տարին լիարժեք բավարար է նման փաստաթղթեր ունենալու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Զարուհի Դիլանյան