Բրիտանական ընդդիմությունը քննադատել է խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու Ջոնսոնի որոշումը
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության պատգամավորները եւ մյուս կուսակցություններից նրանց գործընկերները օգոստոսի 28-ին քննադատության են ենթարկել մինչեւ հոկտեմբերի 14-ը խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը։
«Ես շոկի մեջ եմ Ջոնսոնի կառավարության անպատասխանատվությունից, որը խոսում է ինքնիշխանության մասին եւ միեւնույն ժամանակ մտադիր է խորհրդարանի աշխատանքը դադարեցնել՝ առանց գործարքի ԵՄ-ից դուրս գալու իր խելազուրկ պլանի նկատմամբ խիստ հսկողությունից խուսափելու համար: Դա օրենքի կոպիտ խախտում է եւ սպառնալիք մեր ժողովրդավարությանը», -ասված է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի՝ մամուլի համար արված հայտարարության մեջ:
Քորբինը վարչապետին հորդորել է՝ ԵՄ-ից դուրս գալու իր պլանների համաժողովրդական հավանություն ստանալ կա՛մ նոր ընտրությունների միջոցով, կա՛մ էլ Brexit-ի շուրջ նոր հանրաքվե անցկացնելու միջոցով: «Եթե Ջոնսոնը վստահ է իր պլաններին, ապա նա պետք է դրանք ժողովրդի դատին հանձնի համընդհանուր ընտրությունների կամ հասարակական քվեարկության շրջանակում»,-նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: