Սերոբ Խաչատրյանի խորհուրդները՝ նորանշանակ ռեկտորներին
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի քանի խորհուրդներ տվեց նորանշանակ ռեկտորներին: Նա նշեց, որ նախաձեռնություններն ու փոփոխությունները պետք է իրականացվեն խելամիտ ձևով.
«Մոտեցումը, որ պետք է ազատվենք հներից, չի աշխատում: Ճիշտ մոտեցումը հետևյալն է՝ դու պետք է ասես, որ ես ունեմ հետևյալ «խաղի կանոնները», որոնք մենք մշակում ենք համատեղ կոնսենսուսով: Դրանք ողջամիտ կանոններ են՝ ուղղված բարեփոխումներին, որի ընդունումից հետո մեզ տրվում է որոշակի ժամանակ, որից հետո նոր պետք է որոշվի, թե ովքեր են կարողանում այդ կանոններով «խաղալ», ովքեր` ոչ: Բայց միանգամից ասել, որ այս մարդիկ վատն են, պետք է իրենցից պրծնենք, արդար չէ… հնարավոր է՝ մարդիկ կարողանան աշխատել նոր կանոններով՝ անիմաստ տեղը մարդկանց կրթության ոլորտից չհանենք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան