Անատոլիայում առաջին սինթետիկ ներկը ուրարտացիներն են օգտագործել. «Անադոլու»
Ուրարտական արքա Ռուսա Երկրորդի (Ք.ա. մոտ 685-645 թթ.) կողմից Վանա լճի մոտակայքում կառուցված Այանիս ամրոցի տարածքում կատարված հնագիտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Անատոլիայում մարդու կողմից օգտագործված ամենահին սինթետիկ ներկի նմուշներ:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ըստ մասնագետների՝ պեղումների արդյունքում հայտնաբերված պատը ներկվել է ուրարտացիների կողմից 2 հազար 700 տարի առաջ:
Ավելի վաղ այդ ներկից հայտնաբերվել էր Եգիպտոսում, և այն ստացել էր «Եգիպտական կապույտ» անվանումը: