Բաժիններ՝

Երիտասարդ աղջկան փրկարարները հայտնաբերել են խոհանոցի հատակին

Օգոստոսի 27-ին, ժամը 21:19-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, բնակարանից գազի հոտ է զգացվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել բնակարանի դուռը. գազօջախը միացված է եղել: Խոհանոցի հատակին հայտնաբերվել է Արմին Ա.-ն (ծնված 1991 թ.), ում փրկարարները տեղափոխել են հարևան բնակարան և ցուցաբերել առաջին բուժօգնություն՝ մինչև շտապօգնության աշխատակիցների մոտենալը: Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս