Իսպանիայում 17 նորածիններ հիպերտրիխոզով են հիվանդացել դեղագործների սխալի պատճառով. El Pais
Իսպանիայում հիպերտրիխոզի բռնկում է արձանագրվել այն բանից հետո, երբ դեղագործական ընկերությունը սխալմամբ վաճառել է մինոկսիդիլ՝ մազերի աճի խթանման միջոց: Այս մասին հայտնել է El Pais թերթը։
Թերթի տեղեկատվությամբ՝ այս պահին 17 նորածին երեխաների մոտ այդ հիվանդությունն ախտորոշվել է Անդալուսիայում, Վալենսիայում եւ Կանտաբրիայում: Նշվում է, որ Farma-Qumica Sur ձեռնարկությունում ներքին խափանման պատճառով օմեպրազոլ դեղամիջոցի փոխարեն վաճառքի է ստացվել մինոկսիդիլը: Դրա հետեւանքով այժմ ֆաբրիկան փակ է «լուրջ խախտումների» պատճառով, «որոնք հայտնաբերվել են դեղորայքի պատրաստման վերահսկման կանոններում», նշել են հրատարակության աղբյուրները:
Հիպերտրիխոզը հիվանդություն է, որը դրսեւորվում է մազերի ավելորդ աճով, ինչը բնորոշ չէ մաշկի տվյալ հատվածին, չի համապատասխանում սեռին կամ տարիքին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: