Բաժիններ՝

«Չի կարելի հիմա հեռացնել Սուլշերին». Գարի Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նևիլն աջակցել է «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին:

«Հիմա «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները ծանր ժամանակ կունենան: «Չելսիից» կրած պարտությունից հետո բոլորը սպասում էին հին «Մանչեսթեր Յունայթեդի» վերադարձին, բայց դա տեղի չի ունենա առնվազն 4-5 տրանսֆերային պատուհանների ընթացքում: Այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա վերադառնալ իր նախորդ պայմաններին և մարտահրավեր նետել «Լիվերպուլին» և «Մանչեսթեր Սիթիին»:

Սուլշերը ստացավ ակումբը վերակառուցման փուլում: Նրան հիմա հեռացնել չի կարելի: Երկրպագուները պետք է մի քիչ համբերատար լինեն», – Նևիլին է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս