Բաժիններ՝

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Սուրեն Պապիկյանը:

«Արձակուրդից վերադառնալուց հետո առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրի մարզպետների հետ:

Հետաքրքրվեցի ներմարզային երթուղային ցանցի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներով` հանձնարարելով կարճ ժամակահատվածում ուսումնասիրել կանոնավոր երթուղային ցանց չունեցող համայնքներում ուղևորահոսքերի ծավալները , ինչպես նաև դիտարկել խոշորացված համայնքներում ուղևորափոխադրումները կազմակերպելու հնարավորությունն ու առկա ռեսուրսները

Արձանագրվեց, որ այս տարի նախորդ տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի համեմատ ունեցել ենք համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 14,8 տոկոս աճ:

Ամփոփվել են սուբվենցիայի հաստատված հայտերի արդյունքները: 2019թ հավանության է արժանացել ընդհանուր 23,76 մրդ դրամ արժողությամբ 483 ծրագրային հայտ, որոնց մեջ աննախադեպ մեծ թիվ են կազմում ներհամայնքային ասֆալտապատման ծրագրերը:

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում նախատեսվող տոնական միջոցառումներին ընդառաջ հանձնարարեցի ապահովել մարզերի  պատշաճ ներկայացվածությունը: Այդ օրը Հայաստանի մարզերը կներկայանան իրենց հարուստ պատմամշակութային ավանդույթներով ու կոլորիտով, և որպես տարբերվող ատրիբուտ յուրաքանչյուր մարզ կցուցադրի իր տարածաշրջանին բնորոշ ազգային տարազը»,- գրել է Պապիկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս