Ջոն Բոլթոնը պատրաստվում է հանդիպել Լուկաշենկոյի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պլանավորում է այց կատարել Բելառուս: Այս մասին հաղորդում է meduza.io-ն՝ հղելով Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմին: Դեռ հստակ հայտնի չէ, թե երբ է տեղի ունենալու նրանց հանդիպումը, բայց ենթադրվում է, որ ոչ ուշ, քան հինգշաբթի օրը՝ օգոստոսի 29-ին:
Բոլթոնը կդառնա ամերիկյան ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը կայցելի Բելառուս վերջին տասնամյակների ընթացքում: Այս երկրի ղեկավարները երկար ժամանակ գտնվում են ամերիկյան պատժամիջոցների տակ, բայց Ղրիմի բռնակցումից հետո Արևմուտքի հետ հարաբերությունները սկսեցին աստիճանաբար բարելավվել, հատկապես այն լուրերի ֆոնին, որ Բելառուսին միացնել ցանկանում է Ռուսաստանը: