Բաժիններ՝

Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մարվել է

Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը օգոստոսի 27-ին, ժամը 11:30-ին մարվել է: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհի ընդհանուր մակերեսը վերոնշյալ տարածքում կազմել է մոտ 150 հա:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ, յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 92 փրկարար), Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից 15, Արա գյուղից 30, Զորավան գյուղից 20, Եղվարդ քաղաքից 15 և Արագածոտնի մարզի մոտակա գյուղերից 20 բնակիչ, ինչպես նաև անտառտնտեսության 18 աշխատակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս