Umidigi-ն ներկայացրել է AirPods-ի այլընտրանքը՝ 20 դոլարով
Նոր ականջակալներն աջակցում են բոլոր ժամանակակից սմարթֆոնները, որոնք հիմնված են Android-ի և iOS-ի վրա, ինչպես նաև ունեն աղմուկի նվազեցման համակարգ:
Չինական Umidigi ընկերությունը թողարկել է Upods անլար ականջակալներ, որոնք մրցակիցներից տարբերվում են ցածր գնով: Այդպիսի սարքերի նման՝ Upods-ն ունի լիցքավորման պատյան:
Սմարթֆոնին միանալու համար օգտագործվում է Bluetooth 5.0 համակարգը: Բարձրախոսների տրամագիծը 7.2 մմ է: Ընկերությունը պնդում է, որ ականջակալների նախագծումը թվային ազդանշանային պրոցեսորի հետ միասին ապահովում է աղմուկի ավելի բարձր մակարդակի նվազեցում, քան Apple AirPods-ը:
Աքսեսուարի վաճառքը կսկսվի օգոստոսի 26-ին՝ Umidigi X սմարթֆոնի հետ միասին: Ականջակալների արժեքը 20 դոլար է: Բացի այդ, առաջին 10 հազար հաճախորդները կարող են դրանք գնել 10 դոլարով:
Ըստ արտադրողի, յուրաքանչյուր ականջակալ աշխատում է մինչև 4 ժամ՝ մեկ լիցքավորմամբ: Սարքը նախատեսված է 24 ժամ աշխատանքի համար:
Umidigi Upods-ը համատեղելի է Android և iOS աշխատող սմարթֆոնների հետ: Դրանք նաև համատեղում են աշխատանքը Samsung-ի ձայնային օգնականների, Siri-ի և Bixby-ի հետ:
Սիրարփի Աղաբաբյան