Բաժիններ՝

«Առաջ ես գումար էի ծախսում երեկույթների վրա…». Ռամոս

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է արվեստի հանդեպ իր սիրո մասին:

«Արվեստն օգնեց ինձ սովորել: Սա մի աշխարհ է, որն ինձ համար անհայտ էր, և ես դրանից շատ բան ստացա՝ շնորհիվ Փիլարի:

Թանգարանների առաջին այցերը նրա նախաձեռնությունն են: Ես սիրում եմ ուսումնասիրել, ստեղծել արվեստի հավաքածուներ և նրանց անհատական ​​բնույթ տալ:

Արվեստն ինձ համար ներդրում չէ կամ տուն զարդարելու միջոց: Արվեստը ներդրում է իմ մեջ, որը հարստացրել է ինձ՝ որպես անձ:

Հրաշալի է՝ ճանապարհորդել, այցելել թանգարաններ, ծանոթանալ նկարիչների հետ:

Այլ մարդիկ իրենց գումարները ծախսում են երեկույթների, ընթրիքների կամ ուղևորությունների վրա: Ես դա նույնպես արել եմ, բայց այսօր ես սիրում եմ վայելել թանգարաններ, արվեստի գործեր, անցյալ դարերի անհավատալի նկարներ, որոնք առանձնանում են տաղանդով:

Ես իսկապես հետաքրքրվում եմ, թե ինչու է նկարիչը նկարել այդ կերպ: Եվ զարմանալի է, երբ ժամանակակից նկարիչը կարող է դա ձեզ բացատրել»,- ասել է Ռամոսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս