Կրասնոդարում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանի 3 քաղաքացի
Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի մոտակայքում երկու մարդատար մեքենայի՝ «Nissan»-ի և «Opel»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է ՀՀ երեք քաղաքացի՝ ծնված 1938, 1984 և 1988 թվականներին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը:
ՃՏՊ-ի հետևանքով տուժել է նաև 2013 թվականին ծնված ՀՀ քաղաքացի: Աղջիկը տեղափոխվել է Արմավիրի մանկական քաղաքային հիվանդանոց և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին: ՀՀ դեսպանատունն ու Դոնի Ռոստովում գտնվող Գլխավոր հյուպատոսությունը գտնվում են մշտական կապի մեջ ՌԴ համապատասխան մարմինների և բուժհաստատությունների հետ: