Բաժիններ՝

Ռուսաստանը կֆինանսավորի Աբխազիայի բանակի արդիականացումը

Ռուսաստանն Աբխազիայի հետ համաձայնագիր է կնքել հանրապետության զինված ուժերի արդիականացման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ: Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Աբխազիայի իր պաշտոնակից Մերաբ Քիշմարիայի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Այսօր մենք կքննարկենք եւ համաձայնագիր կստորագրենք մեր ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման եւ Աբխազիայի զինված ուժերի սպառազինությունների արդիականացում իրականացնելու վերաբերյալ»,- ասել է Շոյգուն, որից հետո նախարարներն ստորագրել են համաձայնագիրը:

Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն եւ Աբխազիան ստեղծել են երկու պետությունների պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս