Էդգար Առաքելյան. «Մեկ–երկու պատգամավոր չէ, որ կարող է թողնել-հեռանալ, այլ ֆրակցիայի մի զգալի հատված». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կարելի է, անշուշտ, թիմում տարբեր կարծիքներ ունենալ, ներթիմային քննարկումներ ծավալել, բայց Ամուլսարի հարցով իմքայլականներից ոմանք գերազանցեցին ամենամոլի ընդդիմադիրներին եւ հատկապես այն դեպքում, երբ պրոփաշինյանականները հանրությունից վստահություն են աղերսում՝ խոստանալով, թե կառավարությունը կվերահսկի հանքի շահագործման ռիսկերը։ Եվ ստացվում է, որ թիմի ներսում անգամ Փաշինյանին չեն վստահում եւ չեն լսում։
Ինչով կավարտվեն այս դրամատիկ իրադարձությունները, Ամուլսարի հարցը կբերի՝ «Իմ քայլի» պառակտման, կլինեն մարդիկ, որոնք մանդատով կհատուցեն Նիկոլ Փաշինյանի կամքին դեմ գնալը։
Պատգամավոր Էդգար Առաքելյանը դեմ է թվարկված 3 տարբերակին էլ, նախընտրում է «չորրորդ ճանապարհը», այն է. «Բազմակարծիք ֆրակցիայի կայացում։ Բազմակարծությունը, ներառականությունը՝ սրանք ոչ թե թերություններ ու խնդիրներ են, այլ առավելություններ, եւ պետք է ուժ գտնենք մեր մեջ՝ որպես կառավարող ուժ, այդ առավելություններն օգտագործել հօգուտ թիմի, պետության ու ժողովրդի»։
Պատգամավորը շեշտեց, որ ինքն անձամբ բոլոր ջանքերն օգտագործելու է իր պատկերացրած այդ ուժը կերտելու ուղղությամբ։ Հետաքրքրվեցինք՝ մյուս կողմում կընդուն իր առաջարկած ճանապարհը։ «Միանշանակ։ Մեզ մոտ կողմ չկա, մենք գործընկերներ ենք, յուրաքանչյուրն անհատականություն է։ Այո, այս հարցի շուրջ չունենք միասնական դիրքորոշում, կոնսենսուս։
Ընդհանրապես, նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում դասական քաղաքականության իմաստով սա ստանդարտ իրավիճակ չէ՝ հաշվի առնելով նաեւ, որ մեկ–երկու պատգամավոր չէ, որ կարող է թողնել-հեռանալ, այլ ֆրակցիայի մի զգալի հատված։ Այսինքն՝ սա գործոն է, որի հետ պետք է հաշվի նստել։ Մենք ուժ ենք, որը եկել է սպասարկելու հանրության շահերը, պետք է այս գործընթացից ուժեղացած դուրս գանք»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: