«Միջազգային հանրության համար ներկա նախկին, իշխանություն չկա, կա Հայաստանի Հանրապետություն, ՀՀ սահմանադրություն և օրենք». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում բնակիչներից մեկի տանը զրույցի ընթացքում ասաց, թե բնական հարց է առաջանում՝ ինչպես էր, որ նախկինում աշխատում էր Ամուլսարի հանքը, հիմա չէ:
«Նախկին իշխանությունների ժամանակ…»,- ասաց ջերմուկցին, սակայն նրա խոսքը Նիկոլ Փաշինյանն ընդհատեց:
«Միջազգային հանրության համար ներկա նախկին, իշխանություն չկա, կա Հայաստանի Հանրապետություն, ՀՀ սահմանադրություն և օրենք»:
Բնակչի հարցին, թե Ձեր մոտեցումն այն է, որ ուզում եք հանքը շահագործվի՞, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ կողմ չէ, բայց Ամուլսարի հարցով 100 տոկոս անաչառ դիրքորոշում ունի:
Նա նշեց, որ եթե պարզվի՝ օդի, ջրի, խոտի վրա ազդում է՝ հանքը չի շահագործվի:
«Եթե նույնիսկ բացումից հետո պարզվի, որ այն խոտի վրա, որն ուտում է մեր պահած ոչխարը, ավելի շատ փոշի կա, քան միջազգային չափանիշներն են՝ չենք շահագործում, բայց եթե շտկելի է… Եթե ես այս կարգավիճակում չլինեի՝ գուցե ես էլ էլ էմոցիոնալ լինեի, բայց ռացիոնալն այն է, որ եթե վնասում է՝ քննարկելու հարց չկա, եթե չի վնասում՝ հարց՝ բա ինչի՞ չեք ուզում շահագործվի»,- ասաց նա:
Շրջում եմ Ջերմուկում:
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 23. August 2019