Բաժիններ՝

Իրանի դեմ լայնածավալ պատերազմ է ընթանում մի քանի ճակատով. ԻՀՊԶ-ի հրամանատար

Իրանի թշնամիները նրա դեմ տնտեսական պատերազմ են մղում, որի նպատակը երկրի տնտեսությունը քայքայելն է: Այս պնդումով օգոստոսի 22-ին հանդես է եկել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին:

«Իրանի դեմ լայնածավալ պատերազմ է ընթանում մի քանի ճակատով, սակայն մարտական այդ գործողությունները տեսանելի չեն: Տնտեսական պատերազմը մեր թշնամիների քաղաքականության անքակտելի մասն է, որոնք ձգտում են ոչնչացնել մեր տնտեսությունը»,- Սալամիի խոսքը մեջբերել է Al Mayadeen հեռուստաաալիքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս