Ստեփանավան-Ագարակ ճանապարհին ավտոմեքենան գլխիվայր շրջվել է
Օգոստոսի 21-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի Բերդ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, ներսում կա արգելափակված քաղաքացի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարինե Շ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճամփեզրին. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են, այնուհետև քաղաքացիների օգնությամբ ուղղել ավտոմեքենան: