ԱԺ նախկին պատգամավորը Մայր Աթոռից 518 մլն դրամ բռնագանձելու պահանջ է ներկայացրել դատարան
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Մայր Աթոռի, երեկ պատասխանող կողմի միջնորդությամբ հետաձգվել է։ Նախկին պատգամավորի եւ վեհարանի միջեւ վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր: Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց դրա դիմաց չի վճարվել՝ մոտ 200 միլիոն դրամ։
Սակայն երեկ պարզեցինք, որ հայցվորը 518 միլիոն դրամի պահանջ է ներկայացրել, որի մեջ ներառել է իր ընկերության կրած վնասի չափը, մասնավորապես՝ չվճարվելու պատճառով վարկեր վերցնելը եւ այլն։
Մայր Աթոռի պաշտպանությամբ զբաղվում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գրասենյակը, թեեւ դե ֆակտո ՓՊ նախագահը գործին չի մասնակցում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: