
Արմեն Սարգսյանը նոր խորհրդական ունի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 20-ի հրամանագրով Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական: Հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
Գիչյանը ՀՀ երրորդ նախագահի աշխատակազմում զբաղեցրել է արարողակարգի վարչության պետի պաշտոնը: