Գիտնականներն առաջարկել են օգտագործել գլոբալ տաքացում առաջացնող էներգիան. AsiaOne
Հնդկաստանի Մանդիի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողներն սկսել են ջերմաէլեկտրական նյութի մշակում, որը թույլ է տալիս շրջակա միջավայրի ջերմությունը կերպափոխել էլեկտրաէներգիայի: Այդ մասին ասված է AsiaOne հրատարակության հաղորդագրության մեջ:
«Տեխնոլոգիան գործում է Զեեբեկի Էֆեկտի (ջերմաէլեկտրական էֆեկտ:- ծանոթ. խմբ.) սկզբունքով, որի դեպքում էլեկտրականություն է արտադրվում երկու նյութերի կցվանքում ջերմաստիճանների տարբերության պատճառով»,- բացատրել է համալսարանի պրոֆեսոր Աջայ Սոնին:
Մշակման մանրամասնությունները չեն նշվում, բայց հետազոտողներին հաջողվել է բազմախոստում արդյունքների հասնել փորձարկումների ընթացքում, նշված է հոդվածում: Ինչպես գրել է հրատարակությունը, աշխարհում արտադրվող էներգիայի շուրջ 70 տոկոսը կորչում է գոյացող ջերմության տեսքով, ինչը գլոբալ տաքացման գլխավոր գործոններից մեկն է: Այդ առնչությամբ վերջին տարիներին հրատապ է դառնում այն տեխնոլոգիաների մշակումը, որոնք ունակ են շրջակա միջավայրի ջերմությունը փոխարկելու ԷլեկտրաԷներգիայի: Նման մշակումներով են զբաղվում, օրինակ, Volkswagen-ը, Volvo-ն, Ford-ը եւ BMW -ն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: