Բաժիններ՝

Հրդեհ Սաղմոսավան գյուղում. այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Օգոստոսի 20-ին, ժամը 21:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում՝ Քասախի կիրճում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, հատուկ հրշեջ ջոկատից մեկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել` 03:11-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս