Բաժիններ՝

Մադրիդ-Մավրիկիոս չվերթի 35 ուղեւորներ տուժել են մրրկայնությունից

Մադրիդի միջազգային օդանավակայանում վայրԷջք կատարած ինքնաթիռի առնվազն 35 ուղեւորների բժշկական օգնություն է պահանջվել թռիչքի ժամանակ տեղի ունեցած մրրկայնության պատճառով: Օգոստոսի 21-ին այդ մասին հայտնել է El Mundo թերթը:

Թերթի տեղեկատվությամբ՝ օդանավը ժամանել է Մավրիկիոսի Հանրապետությունից: Ինքնաթիռը Մադրիդում վայրէջք է կատարել օգոստոսի 20-ին տեղական ժամանակով մոտավորապես 20:00-ին (Երեւանի ժամանակով 22:00-ին): Տուժածները կոտրվածքներ եւ կտրված վերքեր են ստացել մրրկայնության ընթացքում ինքնաթիռի բարձրության հանկարծակի կորստից հետո:

Ուղեւորների մի մասին տեղափոխել են հիվանդանոցներ: Նշվում է, որ օդանավը ոչ մի վնասվածք չի ստացել: Խոսքը վերաբերում է Իսպանիայի Iberia փոխադրողի համար աշխատող ավիաընկերությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս