Մադուրոն հավաստել է Վաշինգտոնի հետ շփումների առկայությունը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հավաստել է, որ իր ներկայացուցիչներն «ամիսներ շարունակ» շփումներ են պահպանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ:
«Կարող եմ հավաստել, որ մեր շփումները պահպանվում են արդեն ամիսներ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ:
Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ Կարակասը եւ Վաշինգտոնն անցկացրել են մի շարք գաղտնի բանակցություններ:
Օգոստոսի 20-ին Թրամփն Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է, որ իր վարչակազմի ներկայացուցիչները «շատ բարձր մակարդակով» բանակցություններ են վարել Վենեսուելայի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: